Վիկտոր Դալլաքյանը հեռանում է ՀՀԿ-ից. նրան վտա՞նգ է սպառնում (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին. այս մասին նա հայտարարեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Վիկտոր Դալլաքյանը նաև նշեց, որ պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին` կուսակցական ցուցակով։ Հարցին, թե արդյո՞ք Վ. Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը կանդամակցի նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, բանախոսը հստակ պատասխան չտվեց. «Սեյրան Օհանյանն իր գործունեության եւ ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալ»,- ասաց նա: Վիկտոր Դալլաքյանը նաև դիմեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին. «Այսօրվա իմ ելույթից հետո, եթե ինձ ու ընտանիքիս անդամներին բան պատահի, պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է»։ Ավելին՝ քիչ անց