Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոց ուղարկելու համար՝ նվազագույնը 50000 դրամ

Քաղաքականություն
7587216bee9f3a8f80aa90fab24b6870

Սեպտեմբերի 1-ին պատրաստվելու համար  դպրոցական ունեցող  յուրաքանչյուր ընտանիքի անհրաժեշտ է նվազագույնը 50 հազար դրամ,- ասում է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ գնաճն այս տարի թեեւ չնչին է, այնուամենայնիվ, շատ ընտանիքներ փաստի առաջ են կանգնում գնումներ անելիս: «Գրենական պիտույքները չեն թանկացել, բայց  այնտեղ մտնում են շատ տարբեր բաներ՝ պայուսակ, հագուստ, սպորտային հագուստ: Եվ եթե ընտանիքը բարձր եկամուտ ունի եւ ունի հնարավորություն,ապա այդ մարդկանց մոտ այդ գումարը 200 հազար դրամի մոտ է կազմում, բայց մեզ հետաքրքրում են նվազ եկամուտ ունեցող ընտանիքները, եւ այդ 50 հազարի մեջ ոչ բոլորը կարող են տեղավորվել»,- ասել  է  նա։