Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ եղավ, որ լրատվամիջոցները հարձակվել են Ռուսաստանի վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
komunist

«Հայաստանի կոմունիստական կուսակցության համար զենքով քաղաքական իշխանություն փոխելն անընդունելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբին, ասաց ՀԿԿ առաջին քարտուղար  Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքով՝ երկրում ստեղծված նման իրավիճակի համար մեղավոր է Արեւմուտքը. «Այս անձանց մեջ կային նաեւ մարդիկ, ովքեր Հայաստանի քաղաքացիներ չեն: Յոթանասուն տարի Հայաստանը ապրել է խորհրդային երկրների հետ, ի՞նչ եղավ, որ լրատվամիջոցները հարձակվել են Ռուսաստանի վրա: Ամեն ինչ արվում է, որ Հայաստանը պոկվի Ռուսաստանից: «Սասնա ծռերի» այդ գործողություններից հետո Հիմնադիր խորհրդարանը հայտարարեց, որ պետք է ռուս սահմանապահները հեռանան Հայաստանից: Դա Արեւմուտքի ձեռքի գործն է»,-նշեց նա: Դիտարկմանը, թե հակառուսական տրամադրությունների պատճառը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելն է, Տաճատ Սարգսյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ մենք այնպես չենք անում, որ մեր տնտեսությունը զարգանա, ինչու՞ նյութական բարիքներ չենք ստեղծում, այլ պահանջներ ենք դնում Ռուսաստանի առաջ եւ ուզում, որ նա իր շահերը մի կողմ դնի»: Անդրադառնալով այն հարցին, որ «Սասնա ծռերի» քայլի հիմնական դրդապատճառը Արցախի տարածքների հանձնման շուրջ բանակցություններն են, ՀԿԿ առաջին քարտուղարն ասաց, թե չի հավատում, որ Սերժ Սարգսյանը նման քայլի կգնա. «Սերժ Սարգսյանն ասել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ես իրավունք չունեմ չվստահել նրան»,- նշեց նա՝ հավելելով, որ ԼՂ խնդրի կարգավորման գործում չպետք է թերագնահատել Ռուսաստանի դերը: