Շարունակում են բերման ենթարկել ՀԽ համակիրներին (տեսանյութ)
Րոպեներ առաջ Աբովյան փողոցից բերման ենթարկվեցին Հիմնադիր Խորհրդարանի եւս 3 աջակիցներ։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները չհիմնավորեցին, թե ինչու են քաղաքացիներին ավտոմեքենաներ նստեցնում, նրանք խորհուրդ տվեցին դիմել ոստիկանության լրատվական բաժին։
Ակտիվիստները շարժվում էին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու նախապես հայտարարված ֆլեշ մոբին՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի։ Ակտիվիստներին բերման ենթարկեցին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Հիշեցնենք, մի քանի ժամ առաջ բերման է ենրթակվել եւս 6 հոգի։
Ոստիկանությունն այս առնչությամբ հայտարարել է. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում «Նախախորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք»։
Տեսանյութը՝ քիչ անց