Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարելի է նաև թշնամու ձեռքը սեղմել. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
gago-1

Պուտին- Սարգսյան – Ալիեւ եռակողմ հանդիպումը կողմերին ժամանակավոր խաղաղություն կտա, կարծում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ու հավելում, որ խոսքը կարճ ժամանակի մասին է. «Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում կփորձի խախտել հրադադարի ռեժիմը»: Գագիկ Մելիքյանի համոզմամբ՝ Ադրբեջանի թիկունքում հստակ կանգնած է Թուրքիան: Ինչ վերաբերում է Սարգսյան- Ալիեւ ձեռքսեղմմանը նա ասաց. «Դա քաղաքականություն է, այո կարելի է նաև թշնամու ձեռքը սեղմել` խաղաղության հասնելու նպատակով»: ՀՀԿ –ական պատգամավորը խոսեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին: Նա համոզված է, որ ձերբակալումը քաղաքական ենթատեքստ չունի եւ կապված չէ Սեֆիլյանի հայտարարությունների հետ՝ կորցրած տարածքների մասին. «Նման խոսակցությունները կարծում եմ, որ ընդամենը մամուլի կողմից շպրտվող հայտարարություններ են՝ փորձելու ճշտել՝ ինչ է իրականում կատարվում, նմանատիպ հայտարարություններ արվել են նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից, նմանատիպ հայտարարություններ արվում են նաեւ մամուլի տարբեր ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների եւ ողջ ժողովրդի կողմից»: