Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թշնամու ՄԻ-24-ի անձնակազմը ոչնչացրած զինվորի պապը դեղերի գումար չունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
susik

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում դեռեւս տեսանելի են 20 օր առաջ տեղացած կարկուտի հետքերը: 76- ամյա Հերբերտ Գրիգորյանը ցույց է տալիս վարունգի մարգերը: « Ինչքան եմ սրա վրա հոսանք ծախսել, տորֆ առել,ինչքան եմ չարչարվել, որ եկամուտ լիներ, գոնե դեղերիս փողը լիներ»,- ասում է Հերբերտ պապը: Գյուղում ընտանիք չկա, որ կարկուտից վնասներ կրած չլինի ։ Բերքի 80 տոկոսը վնասվել է: Հերբերտ պապի հաշվարկով՝ 2 մլն դրամի վնաս է կրել, մինչդեռ մտադիր էր ստացված եկամուտով իր տան տանիքը նորոգել: Բայց վնասի մասին այնքան չի մտահոգվում, կարեւորը սահմանին խաղաղ լինի. «Թող սոված լինեմ, մենակ իմ թոռը առողջ գա, հասնի»: Նրա թոռը՝ Արայիկ Գրիգորյանը, զինվոր է, որն իր խիզախությամբ աչքի է ընկել ապրիլյան պատերազմի օրերին։ Ապրիլի 2-ին, երբ ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը նռնականետով խոցել էր հակառակորդի ՄԻ-24 ուղղաթիռը, Արայիկը ոչնչացրել էր անձնակազմին։ «Նարեկը ինքնաթիռ զարկողն է, իմ թոռն էլ ավտոմատով մարդ զարկողը: Որ զարկում է, ընկնում է, լյոտչիկը ցանկանում է խփել: Իմ թոռը երկուսին էլ գռռցնում է»,- հպարտությամբ նշում է նա: Պապը սպասում է, որ մի քանի օրից թոռը կզորացրվի։ Դիտեք նաև տեսանյութը