Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչն սպառնացել է բերման ենթարկել Ռուզաննա Եղնուկյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
exnukyan-nkar

Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ Ռուզաննա Եղնուկյանի ճակատին վնասվածք հասցնողը դեռևս չի հայտնաբերվել։ Այս մասին «Ա1+»-ին ասաց տիկնոջ ամուսինը՝ Կարո Եղնուկյանը։ Նրա պատմելով՝ մի քանի օր առաջ ՀՔԾ-ի քննիչ Մինասյանը Ռուզաննա Եղնուկյանին քննչական է կանչել՝ հարցաքննության։ Կարո Եղնուկյանը փորձել է իմանալ՝ այդ ի՞նչ նոր հարցեր են տրվելու կնոջը, որ արդեն չորրորդ անգամ նրան հարցաքննության են կանչում։ «Ասացի, որ անիմաստ եմ գտնում տուժողին տանել-բերել, մանավանդ, որ նա ասում է հարվածից հետո չի հիշում, թե ինչ է կատարվել, ասելու նոր բան չունի այդ կինը։ Արդեն ասել է՝ ինչ որ կարող է ասել, ինչ որ տեսել է, ինչ որ կատարվել է»։ Ըստ Կարո Եղնուկյանի՝ սրանով քննչական մարմինը փորձում է ցույց տալ, թե գործ է անում՝ բացահայտելու ոստիկանին, ում հարվածից կինը վնասվածք էր ստացել։ «Քննիչ Մինասյանն ասաց, որ եթե Ռուզաննան չներկայանա բերման կենթարկեն։ Այդ խոսակցությունից հետո իրենք պաշտոնական ծանուցագիր են ուղարկել։ Ծանուցագիրն ստանում ենք 3 անց 15, իսկ Ռուզաննան պետք է ներկայանար ժամը 4-ին»,- «Ա1+»-ին հայտնեց Կարո Եղնուկյանը։ Նա այդպես էլ չի ներկայացել հարցաքննության։ Հիշեցնենք, որ հրմշտոցի հետևանքով վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրա ճակատին չորս կար էր դրվել։ Մանրամասները՝ տեսանյութում