Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի գոռա, ջղաձգվել ես ոնց որ, հանգիստ». մարզպետը՝ գողթեցուն (տեսանյութ)

Հասարակություն
Untitled1-472x265-1

Ճանապարհը փակած  Գողթեցիներին, քիչ առաջ մոտեցավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Նա նախ տեղեկացրեց, որ չի եկել բնակիչներին համոզելու՝ բացել ճանապարհը. «Պարզ եմ ասում ձեզ, ինչ ուզում եք արեք,  բայց ես կարծում եմ՝ նման լեզվով ոչ մեկին, ոչ մի բան չենք կարող համոզել ու հասկացնել: Առաջարկում եմ, որ սպասեք, ես շինարարներին կասեմ, կխնդրեմ՝ աշխատանքները կդադարացնեն, կա՛մ երկուշաբթի, կա՛մ երեքշաբթի, լսումներ կնշանակենք, ես կպահանջեմ, որ մասնագետներ գան բնապահպանության նախարարությունից, եւ այլ մասնագետներ, միասին, քաղաքավարի պայմաններում կհասկանաք ինչ կարող ենք անել»: Բնակիչները, սակայն,  ասացին, որ չեն ուզում սպասել մինչեւ եկող շաբաթ, ուզում են վաղը, ինչին Գուլոյանը արձագանքեց. « ըտենց  չի լինի, թող վաղը կազմակերպենը  ո՞րն ա, է թող....» Բնակիչներից մեկը արձագանքեց՝  հարցը միայն լսումները չեն, մենք ուզում ենք, որ շինտեխնիկան դուրս բերեն: Մարզպետը պատասխանեց . «Լսի էդ իմ պազիցիան չի, ես մենակ կարամ խնդրեմ, որ դադարացնեն ու լսումներ անեն»: Գողթեցիները շարունակեցին պնդել, որ չեն ուզում սպասել: Նրանցից մեկը բորբոքված կրկնեց պահանջը, ինչին Գուլոյանը արձագանքեց. « Սաղ հանգիստ են խոսում, մի գոռա, ջղաձգվել ես ոնց որ, հանգիստ: Ուզում եք հիմա դադարի, լավ, ես կխնդրեմ , որ հենց հիմա շինարարությունը դադարեցնեն, իսկ երկուշաբթի կամ երեքշաբթի լսումներ կանենք,  բայց դրանից հետո դուք պետքա գնաք: Թե չէ, ես գնամ խնդրեմ, կանգնեցնեն, դուք մնաք բունտ անեք՝ չի լինի»: Շինտեխնիկան այսօր հանելու պահանջին էլ Գուլոյանը արձագանքեց. «Չէ, էդ չի լինի, բա որ էդքան հանեն, հետո  լսումների ժամանակ միասին որոշեք, որ պիտի շարունակվի, հետո էլի էդքան փող ծախսեն բերեն,  ճիշտ չի»: Մարզպետն ու  գողթեցիները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան. Գուլոյանը հեռացավ, իսկ բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը: