Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողթ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
vorogman-jrancqi-pat-u13909-1

Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչներն այսօր առավոտվանից փակել են գյուղի ճանապարհը. նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը։ Ծրագիրն իրագործելու համար Գեղարդալճի ջուրը պետք է ուղղվի Կոտայքի մարզի որոշ համայնքներ։ Գողթ համայնքի բնակիչ Վահրամ Սեդրակյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ երբ մայիսի 21-ին վարչապետը գնացել էր Գառնի, իրենք ևս միացել էին այդ ակցիային, սակայն վարչապետը նրանց տեղեկացրել էր, որ այդ ծրագրից ինքը տեղյակ չէ, իսկ մարզպետ Կարապետ Գուլոյանը խոստացել էր դադարեցնել շինարարական աշխատանքները և քննարկումներ կազմակերպել։ «Մինչև հիմա որևէ քննարկում չի կազմակերպվել և համայնքն այլևս ոչ մի խոստման չի հավատում։ Մենք պահանջում ենք, որպեսզի տեխնիկան իջեցվի սարերից և չեղարկվի ծրագիրը»,- նշեց բնակիչը։։ Այս պահին ակցիան շարունակվում է, բնակիչները պաշտոնյաների պատասխանին են սպասում։