Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթար Գոշի դիմաքանդակը՝ փաստաբանների աչքի առջև (տեսանյութ)

Հասարակություն
Goshi-ardzan-nkar

Այսօրվանից օրենսդիր, առակագիր, հասարակական գործիչ Մխիթար Գոշի հուշարձանը կզարդարի Փաստաբանների պալատի վարչական շենքը։ Բացման արարողությանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գոշի «Դատաստանագրքի» որոշ կանոններ մինչև օրս կիրառելի են, սակայն ոլորտում դեռևս խնդիրները շատ են. «Փաստաբանական համայնքը արդարադատության օղակի մեջ կարևոր նշանակություն ունի, բայց չմոռանանք դատական իշխանության նշանակությունը, որովհետև դատական իշխանությունն է թելադրում խաղի կանոնները»։ Կարևորելով  ոլորտի զարգացումը, պարոն Զոհրաբյանը շեշտեց. «Բոլոր կառույցները պետք է ձգտեն, որ մենք ունենանք նորմալ արդարադատություն»։ Դիմաքանդակի հարևանությամբ դաջված էր Գոշի առակներից մեկը. Օրենքներն են մարդու համար, ոչ թե մարդն՝ օրենքների համար։ «Կարծում եմ, որ այս պատգամը կիրառելու դեպքում մենք կունենանք այլ արդարադատություն»,-ընդգծեց Փաստաբանների պալատի նախագահը։ Ara Zohrabyan nkar