Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել

Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

«Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում  գտնվող  Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մնում է ծանր։ «Վահան Շիրխանյանի մոտ նորից գրանցվել է թոքերի ինֆարկտ՝ Թոքային զարկերակի թրոմբէմբոլիա, բարեբախտաբար դա ծանր հետեւանքներ չի թողել»,-  «Ա1+»-ին հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Պաշտպանն ահազանգում է՝ կալանավորումից հետո Վահան Շիրխանյանը   միշտ բարձր ջերմություն է ունեցել,  թույլ է զգում։ Հետազոտության փաստաթղթերը պաշտպանական կողմը ուղարկել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն՝ պարզելու արդյո՞ք նորից  հետազոտման  կարիք կա։  Դրական  պատասխան ստանալու դեպքում,   համապատասխան դիմում կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին կամ մեկուսարանի ղեկավարությանը՝ նրան տեղափոխելու համար: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին. նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ Վահան Շիրխանյանի ձախ ոտքը վիրահատվել էր: