Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիկին Բախշյանի ցանկությունները լավն են, բայց մերն ավելի մեծ են. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
taron-2

«Տիկին Բախշյանի ցանկությունները լավն են, բայց  մեր ցանկություններն ավելի մեծ են»,- այսպես արձագանքնեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք ընթացք տրվել են ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակին, որով նա պահանջում էր, որ քաղաքապետարանը բնակարաններ տրամադրի սահմանային լարվածության ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին: «Ստեղծել ենք հանձնաժողով, նրանք ուսումնասիրում են հարցը: Զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք ունեն բնակարանի խնդիր, բնակարաններ տրամադրելու ենք, արդեն  ավագանու նիստում ներկայացրել ենք հարցը, իսկ վիրավոր զինծառայողներին գումարային աջակցություն են տրամադրել, եւ այդ ընտանիքները լինելու են մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց քաղաքապետը: