Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաճը պահպանվել է 4 ապրանքային խմբում (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar-Gurgen-martirosyan

2016թ-ի հունվար ամսին սպառողական շուկայում գրանցվել է էական բարձր գնաճ՝ 2,2 %, այնուհետ հաջորդ երեք ամիսներին գրանցվել է գնանկում։  Մասնավորապես փետրվար ամսին՝ 1,4 %, մարտ և ապրիլ ամիսներին՝ 0, 3 %-ի սահմաններում, այսինքն` վերջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր գնանկումը կազմել 2,1 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Վերջինս նաև նշեց, որ 2016թ-ի ապրիլ ամսին մարտի նկատմամբ դիտարկված 13 պարենային ապրանքախմբերից  4 –ում գնաճը պահպանվել է: «Առավել բարձր գնաճ  նշված ժամանակահատվածում արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4,7 %, գնաճ արձանագրվել է հացամթերքի գծով՝ 0,1 %, մսամթերքի գները աճել են 0,3 %,  հրուշակեղենինը՝ 0,2  %-ով»,-ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Գուրգեն Մարտիրոսյանը: «Ա1+»-ի  այն հարցին, թե ինչ հանգամանքներով  է պայմանավորված այդ գնաճը, պարոն Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ չի կարող  ասել, քանի որ իրենք արձանագրում են միայն գնային փոփոխությունները: Մեր հաջորդ հարցին, թե մայիս ամսվա համար գնաճի՞, թե՞ գնանկման միտում կա, և մոտավոր ինչ  տոկոսային հարաբերությամբ դա կարող է լինել, Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք առայժմ միմիայն որոշակի տեղեկատվություն ունենք մայիսի 1-ին դիտարկված ցուցանիշների վերաբերյալ, բայց այդ տվյալներն ամբողջությամբ ամփոփված չեն: Միայն բենզինի և դիզվառելիքի օրինակով կարող եմ ասել, որ դրանց գները  ապրիլ ամսվա համեմատ  ընդամենը մեկական դրամով են նվազել ՝ դա միջին հանրապետական գների մասով , իսկ  մթերքի առումով դեռ հստակ  թվեր ասել  չեմ կարող»,-եզրափակեց նա: Մանրամասները՝ տեսանյութում