Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերունդները՝ իրենց պապերի նկարներով. «Անմահ գունդ» ակցիան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2-9

Առաջին անգամ Հայաստանում այսօր անցկացվեց Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակին նվիրված՝ «Անմահ գունդ» հասարակական ակցիան: Այն ամեն տարի անցկացվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս ակցիաներում հենց պատերազմի վետերանների սերունդներն են՝ իրենց պապերի նկարները  բարձրացրած անցնում են  տոնական երթով: Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՀ Պատերազմի վետերանների միությունը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, ռուսական մշակույթի «Հարմոնիա» միջազգային կենտրոնը, Հայաստանի խորհրդային սպաների միությունը։ Գեւորգն այսօր  գլուխը բարձր՝ շարքերով իր ապուպապի նկարն է տանում: 16 տարեկան է, բայց սպասում է՝ երբ է զորակոչվելու տարիքը գալու, որ գնա ու ապացուցի՝ զինվորի հոգին իրեն գենետիկորեն է փոխանցվել. «Ամեն մարդ պիտի գնա իր հայրենիքը պաշտպանի, որ պատմության մեջ իր անունը մնա, Ղարաբաղն էլ պետք է ազատագրենք այդ թուրքերից»: 1 Ռոզա Հովհաննիսյանն էլ Թամանյանի դիվիզիայում  կռված Թադեւոս Հովհաննիսյանի դուստրն է: Նա ամեն տարի Գյումրիից գալիս է Երեւան՝ Հաղթանակի օրը հենց հաղթանակի զբոսայգում նշելու համար: Պապ ու թոռ Բաբաջանյան Սամվելները, նույնպես, ամեն  տարի մասնակցում են հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին: Ավագ Սամվելի հայրը մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, ինքը Ղարաբաղի ազատամարտի հերոս է; Կրտսեր Սամվելը պապերից հետ մնալ չի ուզում. «Գնալու եմ եւ պաշտպանելու եմ հայրենիքը թշնամուց»: 3 Հաղթանակի օրվան նվիրված տոնական երթի մասնակիցները  հասան մինչեւ Հաղթանակի զբոսայգի: Ծաղիկներ դնելով  անմար կրակին՝ հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքը պաշտպանած բոլոր հերոսներին՝  Հայրենական պատերազմից սկսած, մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմ։ 4