Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավրորա» քանդակի հեղինակը Մանվել Մաթևոսյանն է

Հասարակություն
aurora-3

Երեկ «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում իբրև պարգև փոխանցված արձանիկը ստեղծել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Մանվել Մաթևոսյանը։ «Դեպի հավերժություն» կոչված այս քանդակի վրա նա սկսել է աշխատել դեռ համալսարանական առաջին տարիներից, հայտնում է «Ավրորա» մրցանակի կայքը:  2015 թվականին երիտասարդ արվեստագետն իր ստեղծագործությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անց» մրցույթին։ Նա չի  գրավել առաջին տեղը,  սակայն ճանաչվել է մրցույթի հաղթողներից մեկը։ 2016 թվականին «Ավրորա» մրցանակի Ստեղծագործական խորհուրդը «Դեպի հավերժություն» ստեղծագործությունն ընտրել է որպես մրցանակի ոգուն լավագույնս համապատասխանող խորհրդանշան։ 001_sta_1200x480

Մանվել Մաթևոսյանն ուրախ է,  որ իր ստեղծագործությունն անկախ կյանք է ստացել։ «Վեր հառնող մարդկային ֆիգուրները խորհրդանշում են հոգևոր արժեքներն ու վերածնունդը՝ ոգեշնչելով մարդկությանը ոտքի կանգնել ընդդեմ նյութական աշխարհի անկատարությունների»,– ասում է Մանվելը։ Ավելին՝ այստեղ