Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է փոխենք պաշտոնական հռետորաբանությունը». Հայկ Դեմոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk-demoyan

Ապրիլի սկզբներին Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից հետո  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայեցակարգային փաստաթուղթ է մշակել: Թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով՝ փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի կողմից  հայության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու նպատակադրությանը եւ հայկական բանակի նոր գործառույթին.  «Մենք պետք է ասենք հայկական բանակի նոր գործառույթը նոր ցեղասպանության բացառումն է, դրա համար բանակը ունի պատասխանատվություն: Պատասխանատվություն՝ կանխարգելելու  նոր ցեղասպանությունը: Կարծում եմ, որ չպետք խորշել ցեղասպանություն բառից»: Ըստ նրա՝   եթե չլինի զսպման կամ պատժելու քաղաքականություն, ապա դրա այլընտրանքը կլինի նոր ցեղասպանության իրականացումը. «Մենք պետք է փոխենք պաշտոնական հռետորաբանությունը՝ շրջանառության մեջ դնելով նոր ձեւակերպումներ»: Այսօր Հայկ Դեմոյանն անդրադարձավ նաեւ թանգարան-ինստիտուտի գործունեությանը եւ նախատեսվող նախագծերին: Նա կարեւորեց նախորդ տարվա ապրիլի 21-ից բացված մշտական ցուցադրությանը, որն արդեն ունեցել է 180 հազար այցելու, որոնցից 1500-ը թուրքեր են եղել: Շուրջ 50 քաղաքներում թանգարանը ներկայացրել է իր ցուցադրությունը: Իսկ մայիս ամսին Հայոց ցեղասպանության թեմայով մշտական ցուցադրություն է բացվելու Ռիգայում: