Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակը կդադարեցվի՝ զոհերի մարմինները որոնելու համար

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman4

Այսօր՝ ժամը 15.00-ից մինչեւ 20.00-ն, շփման գծի հյուսիսային եւ հարավային ուղղություններով խստորեն պետք է պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը: «Որպեսզի սկսենք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի զոհված զինծառայողների դիակների որոնման աշխատանքները»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքով՝ գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: