Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր երկրում թույլ սեյսմիկությունն ակտիվացել է (տեսանյութ)

Հասարակություն
earthquacke1

«Մարտ ամսին Հայաստանի հյուսիսային հատվածներում մի քանի թույլ ցնցումներ եղան, սակայն դա չպետք է խուճապ առաջացնի մարդկանց մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նա ներկայացրեց 2014 եւ 2015 թվականների վիճակագրությունը, համապատասխան որի՝ 2014-ին ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում տեղի է ունեցել 270 երկրաշարժ, 2015 թվականին՝ 193: «Այս տարվա առաջին եռամսյակում տեղի է ունեցել 65 սեյսմիկ ցնցում: Համեմատության համար նշեմ, որ 2014-ի առաջին եռամսյակում գրանցվել է 52 ցնցում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 49 ցնցում: Ամփոփելով այս թվերը՝ կարելի է ասել, որ, այո, թույլ սեյսմիկությունը ակտիվացել է: Ունեցել ենք հանդարտ ժամանակահատված, սակայն հիմա ունենք ակտիվացման ժամանակահատված, ինչն օրինաչափ է, եւ որեւէ խուճապի առիթ չկա: «Յուրաքանչյուր փոքր ցնցում սեյսմիկ էներգիայի կամ լարվածությունների լիցքաթափում է  բերում, եւ դա երկրաշարժերի միակ դրական կողմն է»,-նշեց նա: Մասնագետի խոսքով՝ այս վիճակագրությունը թույլ է տալիս որոշակի կանխատեսումներ անել: Հարցին, թե ինչ կանխատեսումներ կան 2016 թվականի համար, Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիք չկա: