Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ դեպանատան անվտանգությունն ուժեղացվել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rd

Հայաստանում ՌԴ դեսպանատանն ուժեղացված անվտանգություն է իրականացվում: Այսօր անվտանգության աշխատակիցները այստեղ կանգնած էին ինքնաձիգներով: ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից չհերքեցին, որ անվտանգությունը հատուկ է ուժեղացվել. «Հաշվի առնելով թե ինչ է կատարվում աշխարհում, Բրյուսելի ահաբեկչությունից հետո, որոշում կայացվեց ուժեղացնել անվտանգությունը»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասացին դեսպանատան մամուլի ծառայությունից, սակայն վստահեցրին, որ շարունակում են աշխատել սովորական ռեժիմով: Ի դեպ, նրանք նշեցին, որ դեսպանատան անվտանգությունը ապահովում  են  Հայաստանի անվտանգության կառույցները, եւ որոշումը հենց նրանք են կայացրել: