Բերման է ենթարկվել 1 տասնյակից ավել մարդ (տեսանյութ)
15.29 Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում է։ «Ոստիկանների հետ հրմշտոցի ժամանակ ես փորձում էի կնոջս օգնել, այդ ժամանակ ինձ բերման ենթարկեցին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Պարոն Եղնուկյանը հրաժարվում է բաժնում որևէ բացատրություն տալ։ Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ Կարո Եղնուկյանի կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին, ոստիկանը հարվածել էր։ Վերջինս հանդիսանում է «Հայ կանանց ճակատ»-ի անդամ։ Պարոն Եղնուկյանը հայտնեց, որ կնոջ գլուխն արյունոտված է, նրան այժմ տեղափոխում են Մասիվի հիվանդանոց։ «Ինձ շուտով բաց կթողնեն, ես գնալու եմ այնտեղ»,-ասաց պարոն Եղնուկյանը։
15.07 Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկվել 14 քաղաքացի: Նրանց մեջ է վերջերս ծեծի ենթարկված՝ «Նոր Հայաստանի» համակիր Սյուզի Գեւորգյանը, «Նոր Հայաստանի» անդամներ Կարո Եղնուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Հովհաննես Ղազարյանը: