Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փիլիպոսին ժամերով պետք է փնտրեն, որ պտիչկա դնեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-2

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ընտրական նոր օրենսգրքից մեծ սպասելիքներ չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց խնդրահարույց մի քանի կետեր. «Երբ ասում ենք՝ ինչու՞ չեք հրապարակում քվեարկողների ցուցակները, պատասխանում են, թե գաղտնիության սկզբունք կա, կխախտվի, բա որ գույներով դրված են քվեաթերթիկները, դա գաղտնիության խախտում չէ՞: Դուք պատկերացնու՞մ եք մեր այս ահաբեկված ժողովուրդն ինչպես է քվեարկելու, հատկապես՝ գյուղական շրջաններում, որտեղ գյուղապետը հավաքում է բոլորին եւ ասում՝ եթե մենք այսօրվա իշխանության համար 80 կամ 90 տոկոս ձայն չապահովենք, մեզ գազ չեն տա, ջուր չեն տա, պարարտանյութ չեն տա: Սա է մեր իրականությունը: Եթե մարդը ցանկանա Դեմոկրատական կուսակցության բուլետենը վերցնի, բոլորը կիմանան, որ նա ընդդիմությանը ձայն տվեց: Մենք չունենք այդ ժողովրդավարական մթնոլորտը, որտեղ մարդիկ որեւէ մեկից չեն վախենում, ահաբեկված չեն»,-ասաց Սարգսյանը: Ըստ նրա՝ օրենսգիրքը գրված է խիստ իրավաբանական լեզվով, որը մատչելի չէ հասարակ ժողովրդին: Արամ Սարգսյանը մեկ այլ խնդիր էլ է տեսնում այստեղ. «80-300 թեկնածու պետք է լինի ցուցակներում: Պատկերացնու՞մ եք այդ լավաշները: Հատկապես մեծահասակներն իրենց Փիլիպոսին գտնելու համար ժամերով պետք է փնտրեն, որ մի հատ պտիչկա դնեն: Այնպիսի խառնաշթոփ է ստեղծված...ինձ համար անհասկանալի է, թե ինչու համար է դա արված» ,-եզրափակեց նա: