Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազը չի հաստատել Գ. Սաֆարյանի մեղադրական եզրակացությունը

Հասարակություն
db7k1F6xrpQUbDNVlT79PZXARbgpNtRcgOI_DKiKSyFbIIqWfWJhFJkcioT_tV-pQk1scbaI8LjQVf9U45-YhqUycRqim24Cds3oxu_-Qjp-rkt2ysi6Blc5U4Ivk1EAZQs0-d-e1-ft

Դատախազը  չի հաստատել  Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով ՀՔԾ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Օրեր առաջ գործով նախաքննությունն  ավարտվել էր, եւ գործն ուղարկվել էր դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը  ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։  Այնուհետեւ դատարանը նրա կալանքը եւս մեկ ամսով  երկարաձգելու որոշում էր կայացրել։ Գեւորգ Սաֆարյանը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, որ ոստիկաններն են իր եւս 5 ակտիվիստի նկատմամբ բռնություն գործադրել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հանրային կապերի վարչությունից նաեւ փոխանցեցին, որ    դատախազությունը նաեւ վերացրել է Ամանորի գիշերը ոստիկանների կողմից բռնությունների վերաբերյալ գործը կարճելու ՀՔԾ որոշումը: Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանների գործողություններում հանցակազմ չէր տեսել: