Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկատուի համար տարբերություն չկա՝ ՊԵԿ-ը անջատվե՞ց, թե՞ միավորվեց (տեսանյութ)

Տնտեսություն
PEK

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ չի կարող գնահատական տալ Ֆինանսների նախարարությունից Պետական եկամուտների կոմիտեի առանձնացմանը: «Դա քաղաքական հարց է, պետական մակարդակով է որոշվում: Ավելի շատ պետական համակարգի խնդիր է: Հարկ վճարողի համար ի՞նչ տարբերություն Պետական եկամուտների կոմիտեի հետ է առնչվում, ինքը անմիջականորեն շփվում է հարկային տեսուչների հետ: Հիմա ի՞նչ տարբերություն հարկային տեսչությունը ՊԵԿ-ի, թե՞ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագրով Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առանձնացվեց ֆինանսների նախարարությունից: ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությանը միավորվել էր 2014թ. մայիսին: Նախարար էր նշանակվել Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը պաշտոնավարում է մինչ այժմ: ՊԵԿ նախագահ էլ նշանակվել է Հովհաննես Հովսեփյանը, ով մինչ այդ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն էր: Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանն այսօր անդրադարձավ նաեւ Հարկային նոր օրենսգրքին, որը Հայաստանում կգործի 2018 թ-ից: Նրա խոսքերով՝ նոր օրենսգրքով հարկային դաշտը կարգավորող խաղի կանոններ կգործեն: Հարկային նոր օրենսգիրքը, ըստ Վահագն Համբարձումյանի, կփոխի նաեւ հարկատուների կյանքը, մարդը տանը նստած հաշվետվություն ներկայացնեն եւ չեն տեսնի հարկային տեսուչին, ինչը արդեն կոռուպցիոն ռիսկի նվազեցում է: «Հարկային տեսուչը ինձ ինչո՞ւ պետք է ասի՝ սպասի, կամ այս թուղթը ինչո՞ւ ճիշտ չես ներկայացրել, կամ հետ տար, այսօր պետք չի, վաղը արի, դրանք լրիվ վերանում են»,- եզրափակեց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահը: