Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը պետք է կանխի Թուրքիայի մտադրությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey-minasyan

Երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Էրդողանը չեղյալ է համարել այսօր կայանալիք այցը Ադրբեջան: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ սա թույլ տվեց Իլհամ Ալիեւին թեթեւ շունչ քաշել, քանի որ Բաքվում Էրդողանի սպասվելիք հակառուսական հայտարարություններին ադրբեջանական կողմը միանշանակ պատասխան չի կարող տալ: «Ռուս-թուրքական հակամարտության  համատեքստում լուրջ խնդրի առջեւ է կանգնում Բաքուն: Այստեղ եւ քաղաքական, եւ հասարակության սիմպատիան Թուրքիայի կողմն է, բայց Ադրբեջանում երբեք չեն մոռանում ռուսական գործոնի մասին եւ խուսափում են հստակ ընտրություն կայացնել»,-ասաց քաղաքագետը, որը վստահ է՝ այս պահին Թուրքիան ավելի զգուշավոր կլինի Հայաստանի հարցում. «Համոզված եմ, որ Հայաստանի օդային պաշտպանությունն ավելի պատրաստ է հնարավոր դեպքերին, նաեւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը չեն կորցնի հնարավորությունը մուռ հանել Թուրքիայից այդ առումով»,-նշեց նա: Հարցին, թե ռուս-թուրքական լարված հարաբերությունների պարագայում ի՞նչ քայլերի պետք է դիմի Հայաստանը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Մեր նպատակը պետք է լինի փորձել հեռու մնալ որեւէ ռազմական բախումից: Թուրքիան ակնհայտ ավանտյուրիսատկան քաղաքականություն է վարում իր արեւմտյան գործընկերների հետ, եւ կփորձի արցախյան հարցի շուրջ ներգրավվել: Հայաստանը պետք է աշխատի արեւմտյան գործընկերների հետ՝ փորձելով կանխել դա»: