Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկարայում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր

Քաղաքականություն
20150309120944paytyun

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հզոր պայթյուն է որոտացել:   Ռոյթերը հայտնում է, որ պայթյունը վնաս է հասցրել զինվորական հանրակացարանին: Բացի այդ, տարածքում զինվորներով լի ավտոբուս է եղել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պայթյունը առնվազն 18 մարդու կյանք է խլել, կան տասնյակ վիրավորներ։ Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի այն հատվածում, որտեղ տեղակայված են երկրի զինված ուժերի կենտրոնակայանը և խորհրդարանը։ Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում տալով պաշտոնական աղբյուրներին, հաղորդում է, որ պայթյունի հավանական պատճառ է համարվում ականապատված մեքենան։ Փաստը դիտարկվում է իբրև ահաբեկչություն։