Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը դեռ անելիք ունի. Մարգարիտ Եսայան

Քաղաքականություն
c6c8a6e5c4c8ac92dad6c2ac516c1247

«Ա1+»-ի թղթակցի հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։   -ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները կարծես դեռ չեն հասել տրամաբանական ավարտի,   մեկ խոսվում է այն մասին, որ արդեն կա պորտֆելները բաժանելու համաձայնություն, մեկ էլ հակառակը։ Դուք որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր ի՞նչ տեղեկություններ ունենք ընթացող գործընթացի մասին; -Քաղաքական պայմանավորվածությունները միշտ էլ ձեռք են բերվում երկար եւ հանգամանալից քննարկումների արդյունքում, կողմերը պիտի մինչեւ վերջ հստակեցնեն իրենց   պարտականությունները եւ իրավունքները, երկու ուժերը համաձայնության են եկել գլխավորում՝ միասին շարունակել այն գործընթացը, որը սկսվեց դեռ սահմանադրական փոփոխությունների նախապատրաստական շրջանում։ Թե երբ կլինի վերջնական հստակեցումը, կարծում եմ, հանրությունը կիրազեկվի շատ մոտ ապագայում։ -Արդեն հայտնի էր, որ ՀՀ Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, դա նրա անձնական որոշո՞ւմն է, թե՞ եղել է պարտադրանք։ -Նկատեք, որ Արմեն Աշոտյանը դեռ նախարար է, իսկ թե ինչ կլինի , կիմանաք։   Կուսակցության անդամները, ինչպես բոլոր կուսակցություններում, պարտավոր են   կատարել   այն հանձնառույթները, որոնք տրվում են, բայց   անկասկած է, որ պարոն Աշոտյանը շատ լավ նախարար է, կրեատիվ, հեղինակություն է եւ պրոֆեսիոնալ եւ նրա հմտությունները չեն սահմանափակվում միայն Կրթության եւ Գիտության նախարարի   գործառույթներով, վստահ եմ, նա կունենա   նույնքան ազդեցիկ աշխատանք եւ նույնքան լավ կաշխատի։ -Փաստորեն, եթե դաշնակցությունը այդ պորտֆելն է ուզում, դուք պատրաստ եք «զոհաբերել» ձեր լավագույն կադրի՞ն։ -Չկա ոչ մի զոհաբերություն, կա քաղաքական   կամք եւ կան քաղաքական պայմանավորվածություններ, իսկ իմ լավ բարեկամ Արմեն Աշոտյանը դեռ շատ մեծ դերակատարություն է ունենալու մեր պետության շատ բարձր պաշտոններում, ես այդպես եմ կարծում, կա ժողովրդական խոսք՝ «Տաշած քարը գետնին չի մնա», եւ պարոն Աշոտյանը   դեռ անելիք ունի։ Զրուցեց Տիգրան Հակոբյանը