Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիներն արգելափակված են Լարսում

Կարևոր լուրեր Հասարակություն
lars

Առատ տեղումների պատճառով Լարսի ճանապարհը փակ է: «Ա1+»-ին ահազանգած քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից չեն կարողանում Հայաստան վերադառնալ, նշեցին, թե իրենց ասել են, որ ճանապարհը հինգ օր շարունակ փակ է մնալու։ Քաղաքացիներն ստիպված են լինելու մնալ ճանապարհին, որովհետև հետ գնալ էլ չեն կարող։ Ըստ ականատեսների մոտ 300 մեքենա այս պահին կանգնած է ձյան մեջ։ Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք ՀՀ ՏԿԱԻՆ, որտեղից մեզ ասացին, որ, համաձայն ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության, այս պահի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար եւ դժվար է ասել, թե երբ կբացվի: «Այնտեղ հիմա առատ տեղումներ են, սակայն ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացվում: Նախապես չենք կարող ասել, թե քանի օր փակ կմնա ճանապարհը, քանի որ տեղեկատվությունը պարբերաբար տվյալ օրվա կտրվածքով է ստուգվում»,-նշեցին նախարարության տեղեկատվական կենտրոնից: