Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 տիպի ճգնաժամ, որ կարող է լինել 2016-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vilen

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ 2016թ. տնտեսապես ռիսկային տարի է լինելու, հատկապես երբ հաշվի ենք առնում համաշխարհային տնտեսության ցուցանիշները։ Ղազախստանում, Չինաստանում, Ադրբեջանում, ՌԴ-ում արժեզրկվում են ազգային արժույթները, լրջագույն խնդիրներ են առաջացել ԱՄՆ ֆոնդային բորսայում. «Մեր բանկային համակարգում միգուցե առաջանան դժվարություններ այն պարզ պատճառով, որ մենք ունենանք դրամի արժեզրկման վտանգ: ԵՏՄ շրջանակներում հատկապես ՌԴ տնտեսական դերի թուլացումը բացասական է ազդում իր հարեւան գրեթե բոլոր տնտեսությունների առումով: Արժեզրկված ռուբլին մեզ այնքանով ձեռնտու չէ, որքանով, որ մենք կարող ենք կորցնել մեր արտահանման շուկան»: Վիլեն Խաչատրյանի համոզմամբ՝ չպետք է ամեն ինչ պայմանավորել արտաքին գործոններով. «Լինենք ավելի մրցունակ յուրաքանչյուր տնտեսվարողից, անհատից սկսած։ Յուրաքանչյուր տնտեսվարող, անհատ պետք է աշխատի իր մրցունակության եւ զարգացման հնարավորությունները մեծացնելու վրա: Երկրի ֆունկցիան էլ պետք է լինի այն, որ այդքանը կարողանա համակարգել այնպես, որ մենք դա չկորցնենք»: Տնտեսագետը 4 տիպի ճգնաժամ է կանխատեսում 2016թ. համար՝ բյուջետային, բանկային, ինչպես նաեւ՝ ներմուծման եւ տրանսֆերտների ծավալների կրճատում, ինչն էլ հանգեցնելու է վճարունակության եւ առեւտրաշրջանառության անկման: