Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Հուսանք, որ Նոր տարին կբերի շոշափելի դրական տեղաշարժ». Սորոկինը՝ սահմանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Sorokin-nkar

Ադրբեջանն արդեն տանկերից է կրակում հայկական սահմանին, այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Ռուսաստանն, «Ա1+»-ի հարցին ի պատասխան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Ես այստեղ ներկայացնում եմ ԵԱՀԿ-ն, ոչ թե Ռուսաստանը, և ինձ այս դեպքում բարդ է ասել։ Մինսկի խումբը և  ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը զբաղվում են այս հարցերի լուծմամբ։ Հուսանք, որ Նոր տարին կբերի շոշափելի դրական տեղաշարժ այս հարցում»։ Իսկ սահմանին տեղի ունեցող դեպքերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմներ գտնելու, հանձնաժողով ձևավորելու առնչությամբ նա նշեց. «Կարող եմ հույս հայտնել, որ դա կիրականացվի։ Հայկական կողմը միշտ պաշտպանել և պաշտպանում է այդ առաջարկը, իսկ ադրբեջանական կողմը՝ կասեցնում։ Հուսանք, որ առաջիկա տարում այդ մեխանիզմը կգործի»։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը նաև իր շնորհավորական խոսքը հղեց՝ առաջիկա տոներին ընդառաջ. «Կուզեի ցանկանալ, որ Նոր տարում բոլոր դժվարությունները մնան 2015-ում և Հայաստանը խաղաղ երկնքի տակ լինի։ Եվ  հնարավոր լինի շատ հանգիստ աշխատել մեզ բոլորիս՝ բոլոր բարդ հարցերի լուծման շուրջ»։