A
A
28 ցմահ դատապարտյալ կրկին հացադուլ է սկսել
Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող 28 ցմահ դատապարտյալ դեկտեմբերի 14-ի երեկոյան կրկին անժամկետ հացադուլ է սկսել։ Հացադուլի վերսկսման դիմումները նրանք ներկայացրել են նաև «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմին։ Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից, ով նաև նշեց. «Այս պահի դրությամբ նրանք առողջական խնդիրներ չունեն»։ Ցմահ դատապարտյալների պահանջներն իշխանություններից չեն փոխվել՝ իրենց քրեական գործերի վերանայում։ Նշենք, որ ցմահ դատապարտյալները հացադուլի մասին հայտարարել էին դեռևս հոկտեմբեր ամսին և դադարեցրել նոյեմբերին։ Պահանջի մասին նրանք նամակով հայտնել են նաև Բաղրամյան 26, որտեղից այն վերահասցեագրվել է Արդարադատության նախարարություն։