Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն կարող է թելադրել, որ հաջորդ նախագահի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Sadoyan-nkar

«Իմանալով մեր երկրի բարքերը, ես մազաչափ անգամ չէի կասկածում, որ սահմանադրությունը կանցնի»,-այսօր նշեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե լեգիտի՞մ է գործիչը համարում այս հանրաքվեն, պարոն Սադոյանն ասաց. «Բնական է, որ լեգիտիմ չէ. սկսած 1991 թվից արդար ընտրություններ չենք ունեցել, բացի այն դեպքը, երբ 95-ին հաղթեց Վազգեն Մանուկյանը։ Եղել են կեղծիքների դեպքեր, դա գիտենք։ Բայց լեգիտիմ ասել, չասելով կարո՞ղ է պատահի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը պիտի դառնար ռեալ կուսակցություն, կամ ՀԱԿ-ը որ հիմա այդ զիբիլը դարձել է, ի՞նչ պետք է անի։ Լևոն Զուրաբյանը քանի՞ գլխանի է, որ հիմա որևիցե գործ անի։ Պարզ չի՞՝ ով ով է։ Դե Րաֆֆին էլ ինչքան ուզում է ձիգ կանգնի դրոշակի տակ, մեկ է՝ նա բան չի կարող անել։ Հիմա պատկերացրեք, Լևոն Զուրաբյանը, որի հետ ես անձամբ կռիվ եմ արել 95 թվին խորհրդարանական ընտրությունների հետ կապված, ոտքը ոտքին գցած, խոսում էր, խփեցի, ոտքը գցեցի, եկավ Աշոտ Մանուչարյանը, ասաց՝ լավ, պարոն Սադոյան, մի բարկացիր։ Այդ Լևոն Զուրաբյանը, որն այն ժամանակ ամենաթունդ ջատագովն էր պաշտպանելու կեղծարարներին, հիմա ելել է կեղծիքների դեմ։ Արա, ի՞նչ եղավ քո հետ։ Հիմա դրանք դարձել են այսպես ասած ընդդիմադիր բլոկ, խոսում են ընտրությունների արդարությունից, մեկն էլ լինի, ասի՝ ախր դուք իրավունք չունեք խոսելու։ Րաֆֆի Հովհաննիսյան, երբ դու դեմ էիր 2005 թվի սահմանադրությանը, հիմա եկել, ասում ես՝ այն թող մնա՞»։ Ըստ գործչի, ուզած, թե չուզած՝ 2017 թվի խորհրդարանական ընտրություններով նորից շարունակվելու է այս իշխանական համակարգը գոյատևել։ Նա կարևորում է, որ այժմ ձևավորվի լուրջ քաղաքական ուժ, որը նաև ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամներ ունենա։ «Բնական է՝ Սերժն էլ ճիշտ է ասում՝ արա, եթե դուք մարդ չունեք, որ նշանակեք, ո՞նց եք երկիր ղեկավարելու»։ Հանրային խորհրդի անդամը նշեց նաև, թե ինչպես է քվեարկել հանրաքվեին. «Ես ստիպված էի ճարահատյալ Այո ասել, որովհետև եղած սահմանադրությունն այնքան վատն է»։ Պարոն Սադոյանը դեմ է, որ կիսանախագահական համակարգը պահպանվի. «Լավ, պահպանվեց, բնական է՝ արվելու է այն, ինչ ՀՀԿ-ն թելադրի։ Նա կարող է թելադրի, որ հաջորդ նախագահի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, կամ լինի Գալուստ Սահակյանը, կամ լինի Հովիկ Աբրահամյանը։ Չեմ կարծում, թե Շարմազանովին կամ այլ մեկին կհասնի գործը։ Բնական է, որ շատ ավելի վտանգավոր կլինի նախագահական համակարգով շարունակելը»։