Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեախցիկի սեղանին գրված էր՝ «ոչ» (տեսանյութ)

Քաղաքականություն
voch1

Երեւանի Պարոնյան փողոցում տեղակայված թիվ  9/11 ընտրատեղամասում այսօր իրարանցումը մեծ էր: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց քիչ անց, երբ ընտրողների հոսքը շարունակվեց, հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը սկսեց բղավել, որ քվեախցիկներից մեկում գրված է «ոչ»: Հանձնաժողովի նախագահից ոչ պակաս վրդովված էր  նաեւ ՀՀԿ վստահված անձ Սուրեն Ներսիսյանը, որը մինչ այդ լրացուցիչ ցուցակներով քվեարկող անձանց խմբերին արագ-արագ ուղեկցում էր գրանցվելու: Մեր այն հարցին, թե երբ է նկատել, որ քվեախցիկում առկա է այդ մակագրությունը, նա պատասխանեց, որ հանձնաժողովի նախագահի բղավոցից հետո. «Մի քաղաքացի մոտեցավ ինձ ու ասաց, որ այնտեղ «ոչ» է գրված»: Իսկ թե ինչու էր քաղաքացին հենց նրան մոտեցավ, պարոն Ներսիսյանը դժվարացավ ասել Հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանի վրդովմունքը այսքանով չդադարեց: Քիչ անց նա կրկին սկսեց բղավել, թե ՀԱԿ վստահված անձը ընտրողներին քվեաթերթիկների վրա մատով ուղղորդում է՝ ինչպես քվեարկել: Վստահված անձի ու նրա միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ: Տիկին Նալբանդյանը պարբերաբար գոռում եւ նկատողություն էր անում ինչպես լրագրողներին, այնպես էլ մյուս վստահված անձանց: Նրանցից ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանը մեկ առ մեկ հարցուփորձ էր անում խմբերով ընտրատեղամաս ժամանած լրացուցիչ ցուցակներում ներառված անձանց՝ որտեղի՞ց են, ինչո՞ւ իրենց ընտրատեղամասում չեն քվեարկում, մայրաքաղաքում որտե՞ղ են այս պահին ապրում: Կարինե Նալբանդյանին այս հանգամանքը եւս դուր չէր գալիս ու նա շարունակում էր բղավել ու նկատողություններ անել՝ ասելով, թե դա իրենց գործը չէ, դրանով այլ մարմիններ են զբաղվում: Ընտրատեղամաս ժամանեց ախալքալաքցի տղաների մի մեծ խումբ, որոնք երկքաղաքացիներ էին ու եւս լրացուցիչ ցուցակներում էին ներառված: Նրանք որեւէ հարցի չկարողացան նորմալ պատասխանել:   Մանրամասներ՝ տեսանյութով