Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«50-ից ավել համայնքով գնացել ենք, սով ա». Ոչ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
armen

«50-ից ավել համայնքով գնացել ենք, սով ա»,-մարտունեցիներին ասում է «Ոչ»-ական Արմեն Մկրտչյանը: Նա բոլորին հիշեցնում է, որ իրենք Սերժ Սարգսյանի Սահմանադրությանն «այո» ասելու պատճառ չունեն: Իշխանությունն այսօր նույնիսկ ընդունում է, որ մինչեւ հիմա կեղծել է բոլոր ընտրությունները: «Եթե ընտրությունները կեղծիքներով է ընթանում ու ընդունում են էդ, նշանակում է՝ պետք է դատվեն, պետք է գլուխներ թռնեն, բայց էսօր ոչ մեկ ոչ դատվում է, ոչ էլ գլուխներ են թռնում»: «Այո»-ական Միքայել Մելքումյանը մարտունեցիներին տեղեկացնում է, որ Սահմանադրություն փոխողը Սերժ Սարգսյանն է: «Հանրապետության նախագահն է, որ պատկերացնում է էն բոլոր ռիսկերը իր խորությամբ, լայնությամբ, բարձրությամբ, որ կարող է լինի, եթե սա շարունակվի»,-ասում է պարոն Մելքումյանը: Նա խոսում է նաեւ իշխանափոխության հեղափոխական ճանապարհից: Տրամաբանական է, որ իշխանությունը դա թույլ չի տա, մենք Արցախի հարց ունենք. «Իշխանությունը, որ սահման ՝ պահում, թույլ չի տա, որ փողոցից դու ճնշես իրեն»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը: Ամբողջությամբ՝ տեսանյութով