Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենիսի շտաբի ներկայացուցիչ. «Իմ ծանոթներին սկսել են ահաբեկել» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-nkar

«Նոր Հայաստան» փրկության ճակատի միասնական շտաբի անդամները հայտարարում են՝ իրենց փորձում են խանգարել` «ոչ» ասել նոր սահմանադրությանը; Նրանց համոզմամբ, իշխանությունները բոլոր լծակներն օգտագործում են՝ իրենց առանց համախոհների թողնելու համար: Վարդենիսի շտաբի ներկայացուցիչ Մարտիրոս Հակոբյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իր բոլոր ծանոթներին սկսել են ահաբեկել. «Ես հանդիպումներ եմ ունեցել շրջանում տարբեր գյուղերում, յուրաքանչյուր մարդու հետ հանդիպելուց հետո, նրանք ահաբեկում էին այդ մարդուն՝ասելով, որ ինձնից հեռու մնան»: Այդ ամբողջ գործողությունը Վարդենիսում, ըստ պարոն Հակոբյանի, ղեկավարում է Գավառի ոստիկանության վարչության պետի տեղակալը, որն էլ հրահանգավորում է ԱԱԾ-ից: Ավելին՝ տեսանյութով