A
A
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրից Ոչ-ականներին դուրս են հրավիրում (տեսանյութ)
«Այո և ոչ» ռեալիթի շոուի «Ոչ»-ականներն անակնկալի եկան Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Դպրոցի ուսուցիչը, որ ոչ մի կերպ չասաց իր անունը, վեճի բռնվեց ոչականների հետ, ինչից հետո մի ծերունի պարզապես գյուղից դուրս հրավիրեց նրանց։
Այս ընթացքում Այո-ական Սամվել Ֆարմանյանը նարդի է խաղում գյուղի ծերունիների հետ, սուրճ խմում ու խոսում հարեւան երկրի սխալ քաղաքականությունից։
