Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bf37c1426f336deb21455d718b7a1ad5

Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական ոչ մի ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կարող ունենալ հենց Սահմանադրությամբ: Այդ դեպքում ի՞նչ է «Կայուն մեծամասնությունը»: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշում է. «Երկրորդ փուլում վիճարկվում է ընդամենը մեկ հարց՝ ո՞ր դաշինքին կամ քաղաքական ուժին ես ժողովուրդ տալիս, մանդատ, որ ձեւավորի կառավարություն»: Արծվիկ Մինասյանը հիշեցնում է, որ քաղաքական ուժերը դատապարտվածության զգացումով չպետք է մոտենան սահմանադրական փոփոխություններին, սրանցով յուրաքանչյուրն էլ կարող է հենց առաջին կամ երկրորդ փուլից դառնալ իշխանություն. «Օրինակ վերցնենք, Հանրապետականը առաջին փուլում ընդունենք ստացել է 30 տոկոս ձայն, երկրորդ տեղը ստացել է 25 տոկոս ձայն, երրորդ, չորրորդ եւ մնացած տեղերի հանրագումարը 45 տոկոս է, էդ դեպքում էս 45 տոկոսը կարող է միավորվել եւ ինքը դուրս գալ մրցակցության 30 տոկոսի հետ: Կամ կարող է 25 տոկոսի հետ միավորվել եւ միանգամից իշխանություն ձեւավորել հենց առաջին փուլում»: Պարոն Մինասյանի կարծիքով, հնարավոր է երկրորդ տեղը գրաված կուսակցությունը կամ դաշինքները չցանկանան գնալ երկրորդ փուլ, դա չի նշանակում, որ առաջին տեղը միանձնյա պետք է ձեւավորի կառավարություն. «Երկրորդ փուլ չի լինելու, նոր ընտրություններ են լինելու»: Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ իր կուսակցությունն իրեն առանձնապես վատ չէր զգում գործող կիսանախագահական համակարգի պայմաններում. «Հանրապետականը իր խնդիրների լուծման համար առաջնորդվեր, մենք ունեինք շատ պարզ եղանակ, շատ պարզ մեթոդ, առավելեւս, եթե դա արվում է Սերժ Սարգսյանի համար՝ մենք թողնում էինք նույն համակարգը կիսանախագահական, Ազգային ժողովում հավաքում էինք մեծամասնություն, վարչապետ նշանակում էինք գործող նախագահին եւ Ազգային ժողովով մեծամասնությունով լիազորությունները վարչապետի ուժեղացնում էինք եւ մենք ունենում էինք այն, ինչ-որ պնդում է ընդդիմությունը»: Պարոն Բաղդասարյանն այլեւս չի ուզում գործող կառավարման համակարգը, այստեղ հանրապետականի համար ամեն ինչ պարզ էր՝ համամասնականով ինչքան էլ վերցնեին, մեծամասնականի ճնշող մեծամասնությունն իրենցն էր, հիմա նույնիսկ երկրորդ փուլով որեւէ կուսակցություն ջախջախիչ մեծամասնություն չի դառնա. «Եթե կարող է լինել երկրորդ փուլ, նույնիսկ նույնիսկ 99 տոկոս ձայն է հավաքում, որը որ պրակտիկորեն դա հնարավոր չէ, նորից չի կարող 54 տոկոսից ավել որեւէ մեկը ԱԺ-ում ունենալ այդքան քանակություն»: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին չես խաբի՝ նոր Սահմանադրությունը խորհրդարանական կառավարման հետ էլ կապ չունի՝ այն պարզ միակուսակցական կառավարման համակարգ է ստեղծում: Այսօր արդեն իրենք ցույց են տալիս, թե ինչ պետություն են ուզում ստեղծել նոր Սահմանադրությամբ. «Այսօր լրատվամիջոցներից տեղեկացա, որ Սուրեն Խաչատրյանի տղան, հայտնի Տիգրան Խաչատրյանը այլեւս նշանակվել է «Հայանտառի» տնօրենի խորհրդական, սահմանադրական փոփոխություններից հետո երեւի կնշանակեն պետ»: Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի արած առաջարկին, որ կամ պետք է կասեցնել հանրաքվեն կամ գոնե չկեղծել՝ ո՞վ է տեսել, որ Հանրապետականը երբեւէ քվեարկություն կեղծած լինի: