Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Երջանիկ չենք լինելու, գյուղն էլ չի գազաֆիկացվելու». Այո-Ոչ-ը՝ Տաթևում (տեսանյութ)

Քաղաքականություն
hrayr2

Սյունիքի մարզի Տաթև համայնքի բնակիչների հետ անմիջական զրույցի ժամանակ Թամարա Գևորգյանը հարց ուղղեց. «Հիմա վստահություն չունեք, չէ՞»։ «Չէ, չունենք,-պատասխանեցին բնակիչները։ «Հիմա երևի հոգնել ենք այն ոչ ասողից էլ, այո ասողից էլ,  որովհետև ձեր կյանքում բան չի փոխվել»,-եզրակացրեց նա։ Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը մոտեցավ՝ միջամտելու զրույցին։ Բնակիչները նրան հարցին՝ դուք այո-ի կողմնակից ե՞ք։ «Ես եմ գրել այդ նախագիծը»,-ժպիտով պատասխանեց նա։ «Ի՞նչ կփոխվի մեր կյանքում, ինչպե՞ս մենք կապրենք»։ «Դեկտեմբերի 7-ին չենք դուրս գալու ու ուժեղ տնտեսություն ունենալու, երջանիկ չենք լինելու, գյուղն էլ չի գազաֆիկացվելու։ Չի լինելու դա։ Փորձեմ հետևյալն ասել. դուք հարցնում եք, կարելի՞ է այն զապորոժեցով ամեն օր հասնել Գորիս, հետ գալ, երևի կարելի է»,-նշեց պարոն Թովմասյանը։ Իսկ Կարինե Աճեմյանը դպրոցահասակ տղաներին բացատրում էր. «Մենք լուծում ենք կառավարման համակարգի հարցը։ Դա կնշանակի՝ ավելի արդյունավետ ենք աշխատում։ Դուք ընտրելու հնարավորություն չունեք, բայց պահանջատեր եղեք»,-հորդորեց նա։