Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Մի 2 հատ բամփում են գլխներին, նորից իրենց թևի տակ են մտնում»

Քաղաքականություն
Vaghinak-nkar

Սյունիքի մարզի Տաթև համայնքում քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, որը ՈՉ-ի կողմնակից է, իր ելույթում նշեց. «Հիմա ուզում են ժողովրդի աչքին թոզ փչած լինեն։ Իշխանությունն ասում է մյուս կուսակցություններին՝ չենք ուզում մենաշնորհ լինի, հիմա եկեք ԱԺ, մի քիչ շանս ունեցեք, այնտեղ երկրի կառավարմանը մասնակցություն ունեցեք»։ Նոր սահմանադրությամբ, ըստ նրա, քաղաքացիների իրավունքները ոչ թե ավելանալու են, այլ՝ հակառակը։ «Եթե հիմա մենք ընտրելու 5 հնարավորություն ունենք, դա էլ չի լինելու։ Ինչպես հասկացա, այդ ընտրելու հնարավորություններից մեկը վերացված է ձեզ մոտ, որովհետև համայնքները միացրել են իրար, մի համայնքապետ եք ընտրում, ինքը նշանակում է գյուղում կառավարող»։ Վաղինակը վստահեցրեց բնակիչներին, որ իշխանության քայլը չի կարող ժողովրդի համար դրական փոփոխություններ բերել։ Սակայն մյուս կողմից էլ շատ կուսակցություններ կան, որոնց հավատալ նույնպես դժվար է։ «Իրենք ունեն իրենցից ծնված փոքր կուսակցություններ, որ կեղծ ընդդիմադիրներ են խաղում, բայց մի 2 հատ բամփում են գլխներին, նորից քաշվում, իրենց թևի տակ են մտնում»,-եզրափակեց իր ելույթը նա։