Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ստրկամիտ քաղաքական էլիտան վայելում է ՌԴ՝ սեղանին խփած ձեռքի վախը» (տեսանյութ)

Քաղաքականություն
uIsoOEapWEM

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը թերահավատորեն է մոտենում «Գելափ»-ի եւ նմանատիպ այլ հարցումներին: Ըստ «Գելափ»-ի հարցման, որը անցկացվել է 1105 ՀՀ քաղաքացիների շրջանում, 54 տոկոսը ցանկանում է մտնել ՌԴ կազմի մեջ:  «Ա1+»-ի հետ զրույցում ազգագրագետը վստահ է՝ այդ հարցման միջոցով փորձ է արվում նոր իրականություն ստեղծել եւ մանիպուլացնել իրականությունը, թեեւ չի բացառում, որ ժողովրդի մեջ դեռեւս բարձր է ռուսահպատակությունը. «Ցավալի է, երբ մարդը չի կարողանում լինել անկախ, ինքնիշխան սուբյեկտ եւ կարծում է, որ իր ճակատագիրը պետք է կառավարի ուրիշը: Այդ ուրիշը այս դեպքում ներկայացնում է ՌԴ-ն, որը վերջին մեր երկու հարյուր տարվա ավանդական տեր-տնօրենն է, մեր գաղութարարը»: Ազգագրագետի կարծիքով՝ նման հոգեբանություն ունեն այն ազգերը, որոնք երկար տարիներ ապրել են գաղութացված վիճակով՝ չունենալով պետականություն. «Իրենք ունեն կախյալի, հպատակի, ենթարկյալի, ստորոգյալի մենթալիտետ ու պատկերացումներ աշխարհի մասին՝ իրենք իրենց չեն կարող ապրել այս աշխարհում, որ ինչ-որ մեկը կգա ու իրենց կվնասի: Կոնկրետ մեր դեպքում այդ վտագավոր թշնամու դերում միշտ Թուրքիան է հանդես գալիս, եւ ՌԴ-ն կարողանում է հմուտ ձեւով այդ խաղը խաղալ մեզ համար»: Ըստ նրա՝ այս առասպելները մեր մտածողության մեջ թարմ պահելու համար անցկացվում են վերոնշյալ մանիպուլյացիան, այդ հարցումները. «Նրանք անընդհատ արթուն են պահում այդ վախը, այդ մտային մոտեցումը, որ պետք է նայել հյուսիսային տիրոջը: Սակայն այսպես վարվելու դեպքում ՌԴ-ն երբեք էլ մեր ռազմավարական դաշնակիցը չի դառնա, քանի որ սկսած նրանց քաղաքական էլիտայից վերջացրած վերլուծաբաններով մեզ նայում են որպես գաղութի»: Աղասի Թադեւոսյանը լուծման մեկ տարբերակ է տեսնում, որպեսզի մի բան փոխվի, նախ մեր մեջ պետք է փոխվենք. «Մենք պետք է դադարենք մեզ նայել որպես հպատակի, պետք է փորձենք մեր մեջ դաշնակցի որակներ ստեղծել: Այդ որակական հարթակից պետք է հարաբերվել ՌԴ հետ, որի հետ փոխհարաբերություններ պահպանելը շատ կարեւոր է, քանի որ այն շատ կարեւոր ու ազդեցիկ երկիր է աշխարհում: Իսկ այդպես չի լինում գլխավորապես մեր քաղաքական էլիտայի ստրկամտության պատճառով. իշխող մեր վերնախավը շատ ստրկամiտ կուսակցություն է, թեեւ փորձում է ցեղակրոնության գաղափար մեր աչքին խաղացնել»: Նրան հույս է ներշնչում նոր սերունդը, որն ունի ավելի ադեկվատ վերաբերմունք՝ հպարտության, արժանապատվության զգացողություն. «Իսկ մեր քաղաքական էլիտան,երբ ՌԴ-ն ուժեղացրեց իր ճնշումը ՀՀ վրա, նրանք միանգամից թուլացան, եւ որոշեցին, որ իրենք պետք է վայելեն այդ տիրոջ՝ սեղանին խփած ձեռքի վախը, որը շուռ են տվել ապահովության զգացողության»: