Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Լենդրուշ Ալոյանը

Հասարակություն
aloyan

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 75-րդ տարում վախճանվել է պրոֆեսոր Լենդրուշ Արամի Ալոյանը։          Հոգեհանգիստն վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 1700-ից, Ազատության պողոտա, նրբանցք, շենք 2, բն. 71։          Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 1400։ Կյանքի 75-րդ տարում վախճանվեց հայ մամուլի պատմության անխոնջ մշակ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լենդրուշ Արամի Ալոյանը։ Ծնվել է 1941թ․ Վանաձորում։ 1958թ-ին ավարտել է տեղի №6 միջնակարգ դպրոցը։ 1960-62թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1962թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, որը 1966թ-ին ավարտել է գերազանցությամբ և աշխատանքի անցել «Սովետական դպրոց» թերթում։ 1987թ-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի, այնուհետև՝ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, 1996-2008թթ․ ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչն էր։ 1974թ-ին պաշտպանել է թեկնածուական, 1998թ․՝ դոկտորական ատենախոսություն։ 2000թ-ից պրոֆեսոր էր։ Հեղինակել է մենագրություններ, գիտական և հրապարակախոսական հոդվածներ։ Իր գիտական հետաքրքրությունների առանցքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ մամուլն էր, մասնավորաբար՝«Մշակ» լրագրի գործունեությունը հիմնադիր-խմբագիր Գր․ Արծրունու մահից հետո։ Սիրելի դասախոսի և հրաշալի ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։   Երևանի պետական համալսարանի ռեկտորատ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ Հայաստանի Ժուռնալիստների միություն