Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիա, անհավասար մրցակցություն, գրագիտության պակաս՝ բիզնեսում (տեսանյութ)

Տնտեսություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

Հայ ձեռնարկատերերը իրենց սոցիալական պարտավորությունը դիտարկում են որպես ավելորդ բեռ։ Այնինչ դա միայն լավ առիթ է զարգացնելու սեփական ձեռնարկությունը։ Հենց այս կարծրատիպը կոտրելու համար Ֆրանս-հայկական առեւտրային միության եւ Գործատուների հանրապետական միությունը կազմակերպել են Ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվության հայկական առաջին կոնֆերանսը։ Ֆրանսիայի դեսպանության տնտեսական ծրագրերի   համակարգող Ժան Միշել Գասպարյանը վստահ է՝ իրենց շրջակա միջավայրին ավելի ուշադիր լինելով՝ ձեռնարկատերերը մեծ բարձունքների կհասնեն. «Ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվությունը շատ կարեւոր հարց է։ Դա միայն շրջակա մրջավայրի պահպանումը չէ, կան նաեւ այլ սոցիալական խնդիրներ՝ աշխատանքի իրավունքը, աշխատողների վերապատրաստումը եւ աշխատանքի ընդունում»։ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ կորպորատիվ պատասխանատվությունը Հայաստանում չի զարգանում մի քանի պատճառով. «Առաջինը՝ բիզնեսմենների գրագիտությունն է, մյուսը բիզնես միջավայրում տիրող իրավիճակն է՝ կոռուպցիա, անհավասար մրցակցություն, դրանք խանգարում են բարոյական նորմերին»։ Ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվության հայկական առաջին կոնֆերանսը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, Ֆրանսիական համալսարանում։