Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՊ-ի թիրախում երրորդ երկիրը կարող է լինել Հայաստանը (տեսանյութ)

Քաղաքականություն
LZxNd3EZXFE

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Իսլամական պետության թիրախային երկրների երրորդ տեղում Իսրայելից ու Իրանից հետո գտնվում է Հայաստանը, որը նրանց հետ սահմանից  ընդամենը 300 կմ հեռավորության վրա է գտնվում։ Հաշվի առնելով նաև, որ ահաբեկիչներին հնարավորինս աջակցություն է ցույց տալիս Թուրքիան, ուստի պարոն Եղիազարյանը նաև նշում է, որ այդ պարագայում Հայաստանը կանգնած է անմիջական վտանգների առջև։ «Առաջին հերթին մեր հակաօդային պաշտպանությունը պետք է դնենք ամուր հիմքերի վրա։ Եթե Թուրքիան հանկարծ «պատահական» միջանցք բացի, ապա այդ ահաբեկիչ կոչվածներն անմիջապես կհայտնվեն Հայաստանի գլխին և որպեսզի դա չլինի, մենք այսօրվանից մեր հակաօդային պաշտպանության դոկտրինան պետք է նաև ուղղենք այդ ուղղությամբ, վաղը մյուս օրը ուշ կլինի»,-ասում է նա։