Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 տարեկան փոքրիկը՝ նախագահականի դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
naxagahakan

Երկու տարեկան Լիլիթն այսօր ընտանիքի անդամների հետ Բաղրամյան 26-ի դիմաց էր։ «Մեր պահանջը չի հասնում տեղ, հույս ունենք, որ Սերժ Սարգսյանը մեր հարցը կլուծի»,- ասում է   Լիլիթի մայրը՝ Հայարփի Հովհաննիսյանը։ 2013 թ. գազի պայթյունի հետեւանքով 8 հոգանոց ընտանիքը մնացել առանց տան։ Արդեն 2 տարի է՝ նրանք չեն կարողանում ստանալ համարժեք փոխհատուցում։ Պետրոսյանները պնդում են, որ մեղավորը «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունն է։ Ընտանիքը ոչ միայն տանիքից է զրկվել, այլ նաեւ պայթյունի հետեւանքով վնասվել է Արտակ Պետրոսյանի աջ ձեռքը, այն պետք է պլաստիկ վիրահատության ենթարկվի։ «Գազպրոմ Արմենիա»-ն որպես փոխհատուցում նրանց առաջարկում է 15 մլն դրամ գումար, սակայն Պետրոսյանները 39 մլն դրամի քաղաքացիական հայց են ներկայացրել։ «Փորձագետը տունը գնահատել է 10 մլն դրամ։ Ամբողջ տան գույքը վնասվել է, գնահատել է 230.000 դրամ, դա աբսուրդ թիվ է, մարդիկ այդ գումարով մի բազմոց են առնում, կամ հեռուստացույց։ Իմ առողջությունն եմ ուզում, ոնց որ բոլոր նորմալ մարդկանց ձեռքն է, այդպես եմ ուզում»,- ասում է Արտակ Պետրոսյանը։ Վաղը Պետրոսյան ընտանիքի անդամները կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց։ Նրանք մի հարց են տալիս պաշտոնյաներին՝ կարո՞ղ են գեթ մեկ օր նրանք ապրել ուրիշի տանը։ Պետրոսյաններն այլեւս չեն կարողանում նաեւ տան վարձը վճարել։