Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի սպառման ցուցակները դեռ չկան (տեսանյութ)

Հասարակություն
cf0145ebf3c31c5e8b46f5f347be3e65

Սեպտեմբերն արդեն կիսվել է , մինչդեռ սպառողները դեռ չգիտեն՝ ինչքան գումար են վճարելու սպառած էներգիայի դիմաց։ Հայփոստի եւ բանկերի բաժանմունքներից նրանք դուրս էին գալիս զայրացած։ «Արդեն քանի օր է գալիս եմ։ Երեկ հայտարարեցին, որ էսօր լինելու է, բայց էսօր ինչու՞ չկա, հայտնի չի ու չգիտեն` երբ է լինելու: Ամսի 10-ից սկսած գալիս եմ»,-ասում է սպառողներից մեկը: Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ իրենք դեռևս նախորդ ուրբաթ օրն են տվյալները փոխանցել «Հայփոստին» և բանկերին: Սպառած էլեկտրաէներգիայի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է նաեւ ՀԷՑ-ի պաշտոնական կայքէջում: Կոմունալ վճարումների հետ առաջ եկած խնդիրը պայմանավորված է օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ կառավարության սուբսիդավորման որոշման հետ: Էլեկտրաէներգիայի վարձավճարներն այս ամիս այլ համակարգով են ընդունվելու, որը հնարավորություն է տալու սպառողին տեսնել օգտագործած էլեկտրաէներգիայի վարձավճարն, ինչպես նաև գումարի չափը, որը կսուբսիդավորվի կառավարության կողմից: Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից ուժի մեջ մտավ էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որը նախորդից բարձր է մոտ 7 դրամով: Բողոքի զանգվածային ակցիաներից հետո կառավարությունը որոշեց փոխհատուցել բնակչության սպառած էլեկտրաէներգիայի թանկացված մասնաբաժինը,  մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը: