Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեման խաղաղությունն էր» (տեսանյութ)

Հասարակություն
Untitled1

Օգոստոսի 10-ից 17-ը  գերմանական Բայրոյթ քաղաքում անց է կացվել «Առանց սահմանների» միջազգային 3-րդ փառատոնը։ Փառատոնին  Հայաստանը ներկայացրել է գեղանկարիչ  Տիգրան Սահակյանը։ Գերմանիայի, Ավստրիայի, Իսլանդիայի և Հայաստանի ներկայացուցիչները 4 օրում արված իրենց ստեղծագործություններն ամփոփիչ ցուցահանդեսին հանձնել են արվեստասերների դատին։ «Թեման խաղաղությունն էր, բայց, ինչպես տեսնում եք, իմ աշխատանքում հատուկ ուղղվածություն չկար ինչ-որ։  Ամեն նկարիչ ունի իր ինքնուրույն մոտեցումները։  Այս փառատոնին երրորդ մասն անց է կացվելու Իսլանդիայում։ Ամեն անգամ նկարիչներին իրար հետ հանդիպելիս հետաքրքրիր է, թե ինչ փոփոխություններ են ապրում նրանք, որովհետև աշխատանքներում դա երևում է։ Ամեն տարի, էսպես ասած, ձգտում ենք հանդիպման»։