Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահերի կեսը՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով (տեսանյութ)

Հասարակություն
hard

Հայաստանում մոտ կես միլիոն մարդ տառապում է սիրտ-անոթային տարբեր հիվանդություններով։ Գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ մահացուծությունների թվի կեսը պայմանավորված է հենց այդ հիվանդություններով։ Պարոն Հայրապետյանը զգուշացնում է սիրտ-անոթային հիվանդություններ, ինչպես նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խուսափել արևի ճառագայթներից, քանզի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է բարդությունների և կարող է վտանգավոր լինել կյանքի համար։ «Հեղուկի կորստի հաշվին փոքրանում է օրգանիզմում ցիրկուլյացիա անող արյան ծավալը. և դրա արդյունքում արյունը խտանում է , որը բերում է խցանումների առաջացման ռիսկի բարձրացման , այսինքն մեծանում է տրոմբոզների հավանականությունը օրգանիզմում»,-շեշտեց գլխավոր սրտաբանը։