Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ուղտը հասավ Սեւան ու սուզվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mail.google.com_15

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդները մտահոգված են Սեւանա լճի խնդիրներով։ Արդեն վեցերորդ տարին է, ինչ Սեւանա լճում իրականացնում են հետազոտություններ։ Նրանք նշում են՝  առաջնային խնդիրներից է աղտոտվածությունը եւ խորհուրդ տալիս պատասխանատուներին՝ ուշադրություն դարձնել դրան.«Աղտոտված է ե՛ւ Սեւանա լճի հատակը, ե՛ւ ափերը։ Եթե ոչ մի բան չանեն,  վիճակը կվատանա, պետք է մաքուր պահել։ Մեր նպատակն է՝ Հայաստանում սուզումը զարգացնել»։ Սուզորդները մի քանի օր առաջ Սեւանա լճից գտել են ուղտի գանգ եւ քարե տարա, որը մտադիր են հանձնել գիտնականներին. «Կղզու հյուսիսային կողմից սկզբում գտել էինք անհասկանալի բան, հետո մեզ ասացին, որ ուղտի գանգ է, իսկ սա արդեն երկրորդ գանգն է, որ գտնում ենք Շորժայի տարածքից, տասնութ մետր խորությունից»,–ասաց սուզորդ Վահե Մելքոնյանը: Նրանք ֆրանսիական դեսպանատան հետ պայմանագիր են կնքել եւ այժմ Sevanlake.am կայքում կարելի է գտնել ցանկացած ինֆորմացիա Սեւանա լճի մասին