Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակը փակ է Հիմնադիր խորհրդարանի համար

Քաղաքականություն
robert-nkar-opera

Երեւանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Վարդան Բալյանի կողմից հուլիսի 31-ից մինչեւ 12-ը ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում հավաքի եւ հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի եւ ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ իրազեկման մեջ նշված օրը ժ.08.00-22.00, իսկ երթը՝ հավաքի ընթացքում՝ ժամը 20:00-ից մինչև ժամը 21:30-ը՝ «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց - «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։ Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի համար ակնհայտ է, թե ինչու են մերժել իրենց իրազեկումները։ «Կոնկրետ ուժը կոնկրետ քայլեր է պատրաստվում անել, բնականաբար վարվում են այնպես, ինչպես միշտ, եւ քանի դեռ կան, այդպես է լինելու»,- «Ա1+»-ին ասաց Վարուժան Ավետիսյանը։ Սակայն այդ օրերին «Էրեբունու» թանգարանին հարող տարածքում հավաք կանցկացվի, թե՝ ոչ, դեռ պարզ չէ։