Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ենթադրենք` Արթուր Բաղդասարյանը քոչի Գերմանիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
default1

Ի տարբերություն ՕԵԿ-ի, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի, Հանրապետականից ինչ-որ բան կմնա, եթե Սերժ Սարգսյանը հեռանա այդ կուսակցությունից. «Բա հանրապետության նախագահն ա մեր լիդերը, էտի գիտե՞ք ինչ մեծ առավելություն ա, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը թողնի կուսակցությունը, իհարկե, կթուլանա։ Ենթադրենք, Արթուր Բաղդասարյանը քոչի Գերմանիա, «Օրինաց երկրից» որպես կուսակցություն ի՞նչ կմնա»։ Մենակ Սերժ Սարգսյանը չէ, եթե Հովիկ Աբրահամյանն էլ թողնի Հանրապետականը, կուսակցությունն ավելի կթուլանա. «Մենակ հո նախագան չի, ես էլ եթե թողնեմ կուսակցությունը, բավականին կթուլանա»։ ԲՀԿ-ական Լեւոն Խաչատրյանն ուղղակի ողբալու արժանի Հանրապետական է տեսնում առանց Սերժ Սարգսյանի, պատճառը հայտնի է. «Չկա քաղաքական էլիտա, չկա քաղաքական կուսակցություն, գաղափարախոսություն»։ Պարոն Խաչատրյանը համաձայն է, որ, դիցուք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո կուսակցությունն իսկապես հեղինակության խնդիրներ ունեցավ։ Սակայն ԲՀԿ-ն նոր էջ է մտնում։ Հայաստանի դեպքում այսօր միայն իշխանական կուսակցություններն են համալրվում իրենց մասին մտածողներով. «Ուզում են ապրել իշխանավայել»։ Պատգամավորը միմյանցից տարանջատում է կուսակցություններ լցվել եւ կուսակցություններին անդամագրվել հասկացությունները. «Լցվում են իշխանական կուսակցություն, ոչ իշխանական կուսակցություն լցվել հասկացողություն չկա, կա անդամագրվել հասկացություն։ Միգուցե ոչ իշխանականը դառնա իշխանություն, նորից լցվեն»։ Ի դեպ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի էլ պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը երբեւէ դուրս կգա Հանրապետականից, ինքը կուսակցության գաղափարական ղեկավարն է։ Բայց եթե նա էլ հեռանա, մնացողներ կգտնվեն. «Ես վստահ եմ, որ ես կմնամ Հանրապետական»։