Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիլիոտինի ծրագիրը կարող էր առողջացնել տնտեսությունն ու բիզնեսը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
untitled4

Գիլիոտինի ծրագիրը կարող էր առողջացնել, զարգացնել տնտեսությունն ու բիզնեսը, եթե հանդես գար օրենսդրական ճիշտ բարեփոխումներով: Այս համոզմանն է Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրենը, որն այլեւս չի մասնակցում Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի նիստերին: Գիլիոտինի ծրագրի նպատակն է` կրճատել վարչարարությունն ու սերտացնել գերատեսչություններ-քաղաքացի կապը: Մինչդեռ, ըստ Արամ Գրիգորյանի, օրինակ` ՀԾԿՀ դեպքում ծրագիրը թերացել է: Հանձնաժողովը պետք է հավասակշռեր ձեռնարկությունների ու հանրության շահերը, սակայն դարձել է քաղաքական մարմին` դուրս թողնելով հասարակական պահանջը: